Հասարակական

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են ՀՀ Արմավիրի մարզում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։

Դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Ըստ աղբյուրի՝ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառումները ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամբողջ հանրապետությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում