1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Արսեն Սիուկաեւը վերադարձել է «Լոռի»։
24-ամյա դարպասապահը «Լոռիում» հանդես է եկել 2018/19 թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածում՝ անցկացնելով 16 հանդիպում։ Սիուկաեւը Կրասնոդարի «Կուբանի» սան է։ Նախորդ մրցաշրջանն անցկացրել է Տոմսկի «Տոմում»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը