Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհետաձգվի մեկ տարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվելու է մեկտարով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է EWF-ին` (Ծանրամատի եվրոպական ֆեդերացիա) առաջարկելով մրցաշարը հետաձգել` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակը: Ֆեդերացիան նման քայլի գնացել է, որպեսզի մարզիկներն ունեն հավասար հնարավորություններ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Մոսկվայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский