Տոնոյանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը գնահատում է կայուն և կանխատեսելի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատում է կայուն և կանխատեսելի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:
«Կայուն, կանխատեսելի, այսպես կձևակերպեմ»,- ասաց Տոնոյանը: