Պենտագոնը Ռուսաստանին նախազգուշացրել է, որ պաշտպանելու է իր զինվորականներին Սիրիայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի՝ պաշտպանելու Սիրիայում գտնվող իր զորքերին՝ նրանց անվտանգության ցանկացած սպառնալիքի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
«Մենք ռուսներին նախազգուշացրել ենք, որ իրենց գործելակերպը վտանգավոր Է եւ անընդունելի… եւ մենք մեզ իրավունք ենք վերապահում եռանդուն կերպով մեր զորքերին պաշտպանել ամեն անգամ, երբ նրանց անվտանգությունն սպառնալիքի տակ կդրվի»,-ասել Է նա՝ մեկնաբանելով ռուսաստանցի զինվորական պարեկախմբի եւ ամերիկացի զինծառայողների միջադեպը Սիրիայում:
Պաշտոնյան հավելել Է, որ ԱՄՆ-ի զինվորականները «խուսափում են Սիրիայում ռուսական զորքերի հետ հակամարտություններից ժամանակի եւ տարածության մեջ գործողություններ անցկացնելիս», եւ հայտարարել Է, որ Պենտագոնը ողջունել Է ԱՄՆ-ի զինվորականների «պրոֆեսիոնալիզմը եւ զսպվածությունը» միջադեպի ընթացքում:
Օգոստոսի 27-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը, ամփոփելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավոր շտաբների պետերի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրել Է պայմանավորվածությունները խախտելու եւ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկախումբը շրջապատելու փորձի մեջ: Գերատեսչությունը հաղորդել Է, որ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն «անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Է միջադեպի կանխման եւ առաջադրված խնդրի հետագա կատարան համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: