Միջազգային

Նազարբաեւն առաջարկել է անցկացնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի եւ ԵՄ-ի գագաթնաժողով

3 րոպեի ընթերցում

Նազարբաեւն առաջարկել է անցկացնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի եւ ԵՄ-ի գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաեւն առաջարկել Է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով՝ նվիրված միջուկային զինանոցների կրճատման հարցին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ Նազարբաեւն իր գաղափարը հնչեցրել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի՝ օգոստոսի 26-ին կայացած հատուկ նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում:

Նրա ուղերձն ընթերցել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհթար Տլեուբերդին: «1991 թվականին ձեռք բերելով անկախություն՝ Ղազախստանը կատարեց հոժարակամ ընտրություն հօգուտ միջուկային զենքի՝ մոլորակում հզորությամբ չորրորդ զինանոցից հրաժարման:

Պատմությունը հավաստեց սույն քայլի ճշտությունը. մեր ցայտուն օրինակով մենք ցույց տվեցինք, որ առաջընթացի եւ բարգավաճման ուղիով կարելի Է ընթանալ խաղաղ միջոցով»,- մեջբերել Է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը Նազարբաեւի խոսքը:

Նա դիմել Է միջազգային հանրակցությանը՝ Ղազախստանի օրինակին հետեւելու եւ միջուկային զինաթափման ոլորտում ջանքերը միավորելու կոչով:

«Կարծում եմ, որ մոլորակի վաղվա օրվա համար առանձնահատուկ պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրամիության ղեկավարները: Համոզված եմ, որ եթե գագանթնաժողով անցկացվի այդ քառակողմ ձեւաչափով, ապա դրա գլխավոր թեմաներից մեկը պետք Է դառնա միջուկային սպառազինությունների փուլ առ փուլ եւ համամասնական կրճատման բազմակողմ համաձայնագրի մշակումը: Ղազախստանը պատարստ Է տրամադրելու իր հարթակն այդ գագաթնաժողովի համար»,- հայտարարել Է Ղազախստանի առաջին նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ օգոստոսի 26-ին առցանց-ռեժիմով կայացած հատուկ նստաշրջանում, որը կազմակերպվել Էր օգոստոսի 29-ին նշվող Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրվա առթիվ, հայտարարվել Է, որ Նազարբաեւին շնորհվել Է «Հանուն միջուկային փորձարկումներից ազատ աշխարհի չեմպինի» տիտղոսը:

«Միջուկային փորձակումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր տնօրեն Լասինա Զերբոն Նուրսուլթան Նազարբաեւին նոր կարգավիճակի շնորհումը նախաձեռնել Է ի նշան նրա ղեկավարության շրջանում Ղազախստանի առանձնահատուկ պատմական ներդրման ճանաչման միջուկազերծ աշխարհի կառուցման գլոբալ ջանքերի բնագավառում»,- ասված Է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում