Արցախ

ԱՀ նախագահը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին տեսակապով զրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ու միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը ոչ միայն պահանջված են, այլև ունեն կենսական նշանակություն: Անդրադառնալով միության՝ Ստեփանակերտում կառուցվող կենտրոնին՝ նախագահ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր կամուրջ է հանդիսանալու համագործակցության առկա կապերի ամրապնդման համար:

ՀԲԸՄ պատասխանատունները նախագահին տեղեկացրել են, որ, Արցախում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և վերաբնակեցման ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, միության կողմից ուսումնասիրվում է Արցախի փոքր ու միջին ձեռնարկատիրության էկոհամակարգի ներուժը՝ այդ ուղղությամբ նոր ծրագրեր մեկնարկելու նպատակով։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին շարունակական և սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ Արցախի իշխանությունները պատրաստ են գործադրելու բոլոր ջանքերը առկա ներուժն առավելագույնս իրացնելու համար:

Քննարկումներին մասնակցում էր ԱՀ նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում