ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։

Հայերեն العربية

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի