Տոնոյանը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հայ սպայի մասնակցությամբ ադրբեջանական տեսաուղերձին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ստեփանյանը նշել որ, որ զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

«Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո: Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստը», - գրել է Ստեփանյանը։

Գուրգեն Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է:

Հայերեն English Русский

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը