Քաղաքապետարանը կացարան է տրամադրել շենքի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենք մասնակի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հերթին տեղեկացրեց, որ Ռայնիսի փողոցի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։

Նշվում է, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում կատարել է ակնադիտական հետազոտություն։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Հայերեն Русский

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ավինյանը հանձնարարեց հավաքել առանց արտոնագիր գործող ինքնասպասարկման տերմինալները

Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում

Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը