2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2028 թվականը կստեղծվի BrahMos գերաձայնային թեւավոր հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության (ՀՁ) համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:
«Այսօրվա դրությամբ BrahMos գերաձայնային հրթիռի ստեղծման հարցը բաժանված Է երկու փուլի. առաջինը՝ 4-5 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2024-25 թվականները, երկրորդը՝ 6-7 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2026-27 թվականները»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ «Բրամոս»-ի մասնագետներն արդեն փորձարկել են հրթիռի առանձին բաղադրիչներ եւ ագրեգատներ, որոնք թույլ են տալիս այդպիսի հզորություններ զարգացնել:
«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության՝ հրթիռների արտադրության պատվերների պորտֆելը, չնայած համավարակին, կես տարվա ընթացքում ավելացել Է մեկ միլիարդ դոլարով, օգոստոսի 26-ին ՌԻԱ Նովոստիին պատմել Է ՀՁ-ի համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը: Մինչդեռ այս տարվա փետրվարին պորտֆելը կազմել Է 4,5 մլրդ դոլար:
Նրա խոսքով՝ ամենաբարձր 40 տոկոսը բաժին Է ընկնում ցամաքային զորքերի պատվերներին, 30-ական տոկոս բաժին Է ընկնում ռազմաօդային ուժերին եւ ռազմածովային ուժերին՝ առափնյա զորքերով:
Երրորդ երկիր հրթիռների մատակարարման առաջին արտահանական պարտավորագիրն առաջվա պես պլանավորվում Է կնքել մինչեւ այս տարվա վերջը, հավելել Է Մակսիչեւը: «Համավարակի պատճառով մենք շարունակում ենք սպասել սահմանների բացմանը:
Երբ որ դա կարվի, պարտավորագիրն անմիջապես կստորագրվի»,-հայտարարել Է գործակալության զրուցակիցը, որը հրաժարվել Է նշել գնորդ երկիրը:
«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունը, որն ստեղծվել Է 1998 թվականին, մասնագիտանում Է տարբեր բազավորման գերձայնային հրթիռների ստեղծման բնագավառում: