Միջազգային

 Գրետա Թունբերգը դպրոց է վերադառնում մեկամյա ընդմիջումից հետո

1 րոպեի ընթերցում

 Գրետա Թունբերգը դպրոց է վերադառնում մեկամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգը դպրոց Է վերադառնում մեկամյա ընդմիջումից հետո: Այդ մասին նա հայտնել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

17-ամյա Էկոակտիվիստուհին նշել Է, որ շատ ուրախ Է «վերջապես կրկին վերադառնալու դպրոց»՝ հաղորդագրությանը կցելով իր լուսանկարը՝ հեծանվով՝ ուսապարկը թիկունքին:

Գրետա Թունբերգը հայտնի դարձավ անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ում ունեցած հուզական ելույթից հետո, որը հասարակական մեծ արձագանք հարուցեց: Կլիմային նվիրված գագաթնաժողում Իր ելույթում նա մեղադրեց աշխարհի ղեկավարներին, որ իրենց սին խոստումներով նրանք իրենից խլել են իր երազանքներն ու մանկությունը, ինչպես նաեւ միջազգային հանարակցությանը կշտամբեց, որ բավականաչափ բան չի անում մթնոլորտի աղտոտհման դեմ պայքարի համար:

2018 թվականին Գրետան դպրոցական դասադուլ սկսեց կլիմայի փոփոխման դեմ. յուրաքանչյուր ուրբաթ նա միայնակ պիկետ Էր անցկացնում Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ: Նրա օրինակին հետեւեցին շատ երկրների ուսանողներ եւ դպրոցականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում