ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել Է Իրանի հետ համագործակցության ընդլայնման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համաձայնության Է եկել ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ամփոփելով Թեհրանում Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ բանակցությունների արդյունքները:

«Գործակալության մոտեցումը չի փոխվել, մեր համագործակցությունը շարունակվում Է, եւ մենք համաձայնության եկանք ընդլայնել այն»,- մերջերում Է անում Գրոսիի խոսքից ԻՍՆԱ գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский