Սիրիայի վարչապետը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել Է որպես ահաբեկիչների «ուղերձ»
2 րոպեի ընթերցում

Լույս օգոստոսի 24-ի գիշերը գազատարի հզոր պայթյուն Է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաքի Ադրայի եւ Դումեյրի բնակավայրերի միջեւ, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դարձել Է ահաբեկչությունը: Էլեկտրականության մատակարարումը մեծ մասամբ հաջողվել Է վերականգնել պայթյունից երեք ժամ անց: Մինչեւ օգոստոսի 24-ի առավոտյան հրշեջների բրիգադները՝ բանակի աջակցությամբ, տեղաայնացրել են հրդեհը եւ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներին:
«Դա ահաբեկիչների ուղերձն Է Սահմանադրական փոքր հանձնաժողովի բանակցությունների նախաշեմին, որը, ինչպես դուք գիտեք, մեկնարկում Է այսօր: Նրանք ցանկանում են մեզ տեղեկացնել, որ իրենց լեզուն ավերածությունն Է ու վնասը»,-Առնուսը հայտարարել Է պայթյունի վայրում գտնվող լրագրողներին:
Սիրիայի Սահմանադրական կոմիտեն օգոստոսի 24-ին վերսկսում Է աշխատանքը իննամսյա ընդմիջումից հետո: Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի հովանու ներքո կրկին հավաքվում են Ժնեւում՝ փոքր խմբի կազմում՝ շարունակելու նոր Սահմանադրության քննարկումը:
Վարչապետը հայտնել Է, որ գազատարի վերանորոգումը պլանավորվում Է ավարտել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը հաջողվել Է վերականգնել Սիրիայի նահանգների 60 տոկոսում՝ պայթյունից արդեն երեք ժամ հետո: Դամասկոսում Էլեկտրամատակարարումը վերսկսվել Է մեկ ժամ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: