Միջազգային

Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ

2 րոպեի ընթերցում

Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի առողջարանային Բալի կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար մինչեւ 2020 թվականի վերջը փակ կմնա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Jakarta Post թերթը:

Ավելի վաղ ենթադրվում Էր, որ կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվի սեպտեմբերի 11-ին:

«Կառավարությունը (Ինդոնեզիայի) առաջվա պես բնակչությանն արգելում Է ճանապարհորդություն կատարել արտասահման, համենայն դեպս՝ մինչեւ 2020 թվականի վերջը: Այս քաղաքականությանը համապատասխան, մենք նաեւ չենք կարող օտարերկրացի զբոսաշրջիկների համար դարպասները բացել մինչեւ 2020 թվականի վերջը, քանի որ իրադրությունն Ինդոնեզիայում, ներառյալ Բալին, դեռ բավարար չափով անվտանգ չԷ»,-հրատարակությունը մեջբերում Է Բալիի նահանգապետ Վայան Կոստերի խոսքը:

«Հարկավոր Է, որ մենք զգույշ լինենք, մենք չպետք Է շտապենք: Փորձելով վերականգնել զբոսաշրջությունը՝ Բալին չպետք Է անհաջողություն ունենա, քանի որ դա վատ կանդրադառնա Ինդոնեզիայի իմիջի վրա»,-հավելել Է նա:

Ներկայում տեղի իշխանությունները պլանավորում են հիմնական ուշադրություն հատկացնել տեղի զբոսաշրջիկների ներգրավմանը: Ինչպես գրում Է հրատարակությունը, Բալի կղզին տնտեսության առումով լրջորեն տուժել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առնվազն 2667 մարդ, որոնք զբաղված Էին զբոսաշրջության սեկտորում, զրկվել են աշխատանքից, եւս ավելի քան 73 հազարը հարկադրված են եղել անցնել չվճարվող արձակուրդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում