Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նկատմամբ` կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով։
Կարդացեք հոդվածը` Русский