Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել Է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:

«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել Է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ Է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում Է գործարքներ կնքելուն, անիրազեկ Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

՛ Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման Էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց:

Թրամփը բազմիցս պնդել Է, որ պատրաստ Է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությոնների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված Է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային