Սպորտ

Ֆուտբոլի ընտրանու արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ընտրանու արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ արտագնա մարզաշապիկը` ծիրանագույնի երանգային տարբեր գծանախշերով է:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով:Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին: Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է: Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում