Հասարակական

ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 4-րդ և 5-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտավարական, ուսումնական տագնապի պարապմունքներ և հրետանու կրակի կառավարման մարզումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները կատարելու, մասնագիտական հմտությունները և տեսական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարապմունք: Ստորաբաժանման հրամանատարները նորակոչիկներին հրահանգավորել են պահպանել անվտանգության կանոնները։

Զինծառայողների կրակային հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանու կրակի կառավարման մարզումներ: Զինծառայողներն իրականացրել են նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։

Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ կատարելով առաջադրված խնդիրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում