Միջազգային

 ԵՄ-ի ղեկավարներն սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

1 րոպեի ընթերցում

 ԵՄ-ի ղեկավարներն սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները տեսակապի ձեւաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել Է Լեհաստանի եւ Լիտվայի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:

«Եվրամիության ղեկավարների տեսախորհրդաժողովը՝ նվիրված Բելառուսին սկսվել Է»,- գրել Է նա Twitter-ում:

Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:

Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել Է, որ Եվրամիության գագաթնաժողովը Բելառուսի ղեկավարությանը կոչ կանի կատարելու ժողովրդի կամքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում