Միջազգային

 Գերմանիայում ցանկանում են ճգնաժամից դուրս գալ քառօրյա աշխատանքային շաբաթի օգնությամբ

1 րոպեի ընթերցում

 Գերմանիայում ցանկանում են ճգնաժամից դուրս գալ քառօրյա աշխատանքային շաբաթի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը հայտարարել Է, որ մինչեւ չորս օր աշխատանքային շաբաթի կրճատումը կարող Է հարմար միջոց դառնալ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ IG Metall արդյունաբերական արհմիության ղեկավար Յորգ Հոֆմանը Sueddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ քառօրյա աշխատանքային շաբաթը կարող Է դառնալ «այն սեկտորների կառուցվածքային փոփոխությունների պատասխանը, ինչպիսին ավտոմոբիլային արդյունաբերությունն Է», եւ թույլ կտա պահպանել աշխատատեղերը:

«Հարկավոր են լավ եւ պրագմատիկ գաղափարներ, որպեսզի միասին անցնենք ճգնաժամի միջով»,-ասել Է Հայլը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ աշխատանքային շաբաթի կրճատումը՝ մասնակի փոխհատուցման վճարմամբ, կարող Է դառնալ հարմար միջոց: Հիմնական պայմանը, հավելել Է Հայլը, սոցիալական գործընկերների համաձայնությունն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում