Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն ազատման դիմում է գրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Աննա Ստեփանյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունիսի 7-ից։

Հայերեն Русский