Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մեսչյանին համատեղ աշխատանքի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ երկու տարի համատեղ աշխատանքի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարեւոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»,- նշել է քաղաքապետը։
Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ։
Կարդացեք հոդվածը` Русский