Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի նահանգները կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի Արևելյան Ազարբայջան և Արդեբիլ նահանգները գտնվում են Իրանում կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի զեկույցին։

«Վերջին 24 ժամում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 2247-ն են, երկրում մինչև այժմ վարակվածների թիվը հասնում է 345 հազար 450-ի։ Ցավոք սրտի, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված 165 հոգի մահացել են։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 19 հազար 804-ի։ Բարեբախտաբար, մինչև այժմ 299 հազար 157 հիվանդ առողջացել կամ հիվանդանոցներից դուրս են գրվել։ 3773 հոգի ծանր վիճակում շարունակում են հոսպիտալացված մնալ բժշկական կենտրոններում։ Մազանդարան, Թեհրան, Ղոմ, Գոլեսթան, Հյուսիսային Խորասան, Արդեբիլ, Սպահան, Ալբորզ, Խորասան Ռեզավի, Սեմնան, Արևելյան Ազարբայջան, Մարքազի, Յազդ և Գիլան նահանգները գտնվում են վարակի տարածման կարմիր գոտում»,- հայտնել է նախարարության խոսնակը։

Իրանում փետրվարի 18-ից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց կորոնավիրուսի տարածման մասին, լրիվ կարանտինային վիճակ դեռևս չի հայտարարվել, սակայն կառավարության որոշումներով որոշակի տեղային սահմանափակումներ են կիրառվում։ Հունիսի կեսերին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Հ. Ռոհանին հայտարարեցին երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի մասին։ Իրանում հաջորդ շաբաթ սկսում է կրոնական Մոհարամ ամիսը, որի ընթացքում մի շարք հանրային միջոցառումներ են ծրագրված։ Այս ամսվա 10-րդ օրը հավատացյալները սգում են շիայական 3-րդ իմամ Հուսեյնի և նրա զինակիցների նահատակությունը, կազմակերպվում են քայլերթեր, հանրային հավաքներ։ Կառավարությունը միջոցառումները չի չեղարկել, սակայն դրանք անցկացվելու են սահմանափակումներով։

Հրաչյա Հակոբյան

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ