Միջազգային

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն ռազմավարական կայունության շուրջ կոնսուլտացիաների նոր փուլը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն ռազմավարական կայունության շուրջ կոնսուլտացիաների նոր փուլը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, ինչպես սպասվում Է, օգոստոսի 17-ին կսկսվի Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներկայացուցչական միջգերատեսչական պատվիրակությանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռյաբկովի գլխավորությամբ, դիմավորել են «Շվեխատ» օդանավակայանում:

Օգոստոսի 17-18-ին Վիեննայում կանցկացվի ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների նոր փուլը»,-ասվում Է Ավստրիայում ՌԴ դեսպանության՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահի՝ սպառազինությունների նկատմամբ հսկողության գծով հատուկ ներկայացուցիչ Մարշալլ Բիլլինգսլին: Ռազմավարական կայունության հարցերի շուրջ կոնսուլտացիաների նախորդ փուլը տեղի Էր ունեցել հունիսի 22-ին:

Այն ժամանակ Ռյաբկովի եւ Բիլլինգսլիի գլխավորությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները Վիեննայում քննարկել Էին սպառազինությունների նկատմամբ հսկողության հեռանկարները, ներառյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) երկարացման հարցը:

Բացի այդ, ռազմավարական երկխոսության շրջանակներում հուլիսի 27-30-ին Վիեննայում տեղի են ունեցել փորձագետների աշխատանքային խմբերի նիստեր՝ մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրների փոխգործակցությանը՝ միջազգային անվտանգության եւ սպառազինությունների նկատմամբ հսկողության անվտանգության ոլորտում:

Նախօրյակին Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին հայտարարել Էր, որ դեռ նախադրյալներ չկան ռազմավարական կայունության ոլորտում ԱՄՆ-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում