Հասարակական

ՄԻՊ-ի աջակցությամբ ապամոնտաժվել է բնակելի տներին մոտ կառուցված էլեկտրական ենթակայանը

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ի աջակցությամբ ապամոնտաժվել է բնակելի տներին մոտ կառուցված էլեկտրական ենթակայանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել է իր իրավունքների խախտմամբ:

ՄԻՊ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը: Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ Էլեկտրական ենթակայանը ապամոնտաժվել է, այսինքն բողոքում բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում