Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 168 նոր դեպք․ ապաքինվել է 100, մահացել՝ մեկ քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 168 նոր դեպք․ ապաքինվել է 100, մահացել՝ մեկ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41 663 դեպք, որոնցից 34 584-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1521 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 185310 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 818 (ավելացել է ևս 1-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում