Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից, ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալն օգոստոսի 15-ի առավոտյան ծածանել է ազգային դրոշն, որից հետո ընթերցել Անկախության օրվա նախօրեին հղված Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Կովինդի ուղերձը:

Դեսպանը ողջույնի խոսքով դիմել է բոլոր ներկաներին և շնորհավորել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ: Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ. Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Օհանյանը: Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. Դեվալը արտիստներին հանձնեց նվերներ:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում՝ ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման համար:

Հայերեն العربية

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել