Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտել է, որ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ:

Նախարարը հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Պատվաստանյութն առաջինը կտրամադրվի բուժաշխատողներին:

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձևավորել երկարատև իմունիտետ, որը, հավանաբար, կտևի մինչև երկու տարի:

Ռուսաստանում արդեն իսկ պատվաստվել է Վլադիմիր Պուտինի աղջիկներից մեկը: Նախագահը հայտնել էր, որ աղջկա ինքնազգացողությունը լավ է և խնդիրներ չեն առաջացել:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ