Արցախ

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

Ազգային ժողովը, ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում