Հասարակական

Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» լրագրողների աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» լրագրողների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս օգոստոսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

«Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրել Ոստիկանության ուշադրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում