Արցախ

Արցախում COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Արցախում COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում օգոստոսի 8-ին կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել. օգոստոսի 9-ի դրությամբ առողջացել է 214 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Երկրում վերջին 24 ժամում 1 քաղաքացի առողջացել է: Մինչ օրս COVID-19 ախտորոշվել է 250 մարդու մոտ: Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն: Կա 63 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 35 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում