Արցախ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 7-ին խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին:

Արթուր Թովմասյանն իր խոսքում բարձր է գնահատել Անվտանգության խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական գործունեությունը՝ նշելով, որ փոխգործակցության, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա տալ բազմաթիվ օրակարգային խնդիրների լուծում: Այդ համատեքստում Աժ նախագահը կարևորել է նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ դրանում ներառված ծրագրերի իրականացումը հանրային պահանջ է:

«Արցախում չկա մի քաղաքական ուժ, որ կկարողանա իր վրա վերցնել երկրի առջև ծառացած խնդիրների ողջ պատասխանատվությունը, ուստի պետք է գործել միասնական ուժերով»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Սամվել Բաբայանն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համատեղ աշխատանքների իրականացումը՝ շեշտելով, որ երկրում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է գործի օրենքի շրջանակներում, բխի ժողովրդի շահերից և ունենա բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման միտում:

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հետագայում ևս շարունակելու սերտ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում