Արցախ

Արցախի նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է Պաշտպանության բանակի Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:

Այցի ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների:

Արցախի ՊՆ հաղորդմամբ՝պետական պագևներ ստացողների թվում են հուլիսի 18-ին հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում