Ռուսաստանը վերսկսում Է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 7-ից Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կվերսկսվի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Աբխազական երկաթուղի»-ում (ԱԵԹ): «Օգոստոսի 1-ից Ռուսաստանը եւ Աբխազիան հանել են սահմանները հատելու սահմանափակումները:

«Օգոստոսի 7-ից կվերսկսվի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Մասնավորապես, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հետ: Իսկ օգոստոսի 15-ից՝ Սամարայի հետ»,-ասել Է ԱԵԹ-ի ներկայացուցիչը: Աբխազիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 109, ապաքինվել Է 37 հիվանդ: Երեք մարդ մահացել Է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 696 հազար մարդ մահացել Է:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով