Հասարակական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի շնորհիվ

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 28-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 28-ամյա Պետրոս Մ.-ն, որը 2011 թ. մարտի 28-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ԱԱԾ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Փաստաթղթի կեղծիքը) մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա շրջանի դատախազին:

Պետրոս Մ.-ն պարտավորագրով բաց է թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում