Արցախի նախագահը շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն hանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար Պաշտպանության բանակի աշխատանքներում մասնավոր հատվածի ընդգրկմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը, և այդ ուղղությամբ բանակի հրամկազմի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն լրացուցիչ կերպով նպաստելու է ինչպես ՊԲ ինժեներական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մարդկանց զբաղվածության խնդրի լուծմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres