Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ հուլիսի 27-31-ը ներառյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետը արձակուրդի ընթացքում կլինի Հայաստանում»,- հայտնել է Կարապետյանը։