Միջազգային

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5871 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5871 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից։

Վարակվածներից 1471-ի մոտ (25,1 տոկոս) հիվանդությունն ընթանում է առանց կլինիկական սիմպտոմների։

Նոր դեպքեր հայտնաբերվել են ՌԴ բոլոր 85 մարզում։ Ամենաշատը հաստատվել է Մոսկվայում՝ 648 դեպք։

Ընդհանուր առմամբ երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակման 806720 դեպք, մահացել է 13192 քաղաքացի, ապաքինվել՝ 597140-ը։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում