Արցախում ասֆալտապատվելու է Ծակուռի-Ակնաղբյուր ճանապարհը. նախագահն այցելել է Հադրութի շրջան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը:

Հանրապետության նախագահը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման հանձնված խմելու ջրի ներքին ցանցի աշխատանքին, ինչպես նաև այցելել գյուղի 11-րդ դարի եկեղեցի, որը ևս վերականգնվում է բարերարի կողմից:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է ենթաշրջանի Մարիամաձոր համայնքում, որտեղ պետական ֆինանսավորմամբ խմելու ջրի ապահովման նպատակով իրականացվում են նոր ջրագծի կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ուխտաձորում ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է իրականցվող ծրագրերն ու առկա խնդիրները: Նախագահը ընդգծել է առկա հնարավորությունների չօգտագործման անթույլատրելիությունը՝ այդ համատեքստում առաձնացնելով ոռոգման ջրով ապահովվածության պայմաններում դաշտերն անմշակ թողնելու փաստը: Նա պահանջել է համայնքների ղեկավարներից շտապ միջոցներ ձեռնարկել բացը վերացնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղու վերանորոգման աշխատանքներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի