Հասարակական

Հայաստանի ՀՕՊ-ն ընդդեմ Ադրբեջանի ԱԹՍ-ների․ ռուս զինթղթակցի պատրաստած նոր ռեպորտաժը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՀՕՊ-ն ընդդեմ Ադրբեջանի ԱԹՍ-ների․ ռուս զինթղթակցի պատրաստած նոր ռեպորտաժը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջողվել է նկարահանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձե ԱԹՍ-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայկական ՀՕՊ-ն ընդդեմ ադրբեջական ԱԹՍ-ների․ադրբեջանական բանակի խոցված ԱԹՍ-ները» վերնագրով տեսանյութում Պեգովը պարզել է նաև, թե ինչու է Բաքուն ապավինում օդում պատերազմելուն։

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը նշանավորվել էր նրանով, որ ոչ միայն հրետանի և հրաձգային զենքեր էին կիրառվել, այլ նաև ակտիվ օգտագործվում էին ԱԹՍ-ներ։ Առնվազն 14 ԱԹՍ-ներ հայկական կողմը խոցել է՝ 12 խոցվել է Տավուշի մարզում, 2-ը՝ այլ հատվածներում»,- ասում է Պեգովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում