Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում բացօթյա հարթակում ցուցադրվեց «Փայլատակում» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում բացօթյա հարթակում ցուցադրվեց «Փայլատակում» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմիստեղծման40-ամյակիառթիվ՝ Երևանի«Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնըբացօթյա հարթակում կազմակերպեց կինոնկարի ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերները ֆիլմը դիտեցին հուլիսի 20-ի երեկոյան՝«ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։

Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ ավանդույթը։ Կինոդիտմանը մասնակիցները գալիս էին իրենց սեփական ավտոմեքենաներով, որոնց միջից էլ հենց դիտում էին ֆիլմը։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմցույց տալ, այն էլ՝ ոչ թե առցանց, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։ «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ են»,-նշեց նա:

«Փայլատակումը» ռեժիսոր Սթենլի Կուբրիկի՝ 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ է։ Այն շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում