Կարո Փայլանն Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հարցեր է ուղղել՝ Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է չեզոքություն ցուցաբերեր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում: Չավուշօղլուին ուղղված Փայլանի հարցադրումները ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին օրերին արձանագրված հակամարտությունների արդյունքում մահացան բազմաթիվ զինվորներ և քաղաքացիներ։ Երբ կողմերն իրար մեղադրում էին հակամարտությունը սկսելու մեջ, որպես Արտաքին գործերի նախարար հայտարարեցիք, թե «անընդունելի է Հայաստանի արածը։ Ադրբեջանը մենակ չէ։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր բոլոր կարողություններով կանգնած ենք Ադրբեջանի կողքին»։

Նման հայտարարություններով հանդես եկան նաև ԱԶԿ կուսակցության և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած հակամարտությունների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է աշխատեր լուծման ուղղությամբ կամք արտահայտել, մինչդեռ այս լարվածության ժամանակ էլ ցեղային պատճառներով անկողմնակալ չեղավ ու կատարեց լարվածությունը սաստկացնող հայտարարություններ։

Ուստի,

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
  • Տակավին չե՞ք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն ընդարձակում է հարցերը:
  • Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ ռազմամթերք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
  • Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
  • Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
  • Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
  • Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը շահաբեր է միայն Ռուսաստանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին»,- գրել է Փայլանը:
Հայերեն العربية English

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ