Տնտեսություն

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի գործող կրպակները

1 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի գործող կրպակները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով ապամոնտաժվել են ապօրինի կրպակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել էր առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվել էր ևս 4 գրատնակ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։ Կարճ ժամանակ անց գրատնակները դադարել էին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ՝ Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվել էին բջջային հեռախոսներ»,- հայտնում են քաղաքապետարանից և հավելում, որ դրանք բոլորն ապամոնտաժվել են։

Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում