ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սահմանին ստեղծվող պայթունավտանգ իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացնում»,-գրել է նա ու հավելել, որ որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵԽ բարեկամության խմբի նախագահ՝ ինքն անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ կոչ անելով ԵՄ-ին նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու և հակամարտության խաղաղ լուծման համար:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս մամուլի հաղորդագրություն է ստացել պատգամավորից, որում մասնավորապես նշված է եղել. «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում: Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»:

Պատգամավորը նկատել է, որ այս անթույլատրելի գործողության մեջ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը տվյալ պահին կարծես ձգտում է խնդրի ռազմական լուծման՝ կոնֆլիկտների դեպքում որպես սիրելի մարտավարություն:

Հայերեն

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան