Արցախ

ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակցությամբ Արցախում արդեն տևական ժամանակ իրականացվող տարբեր բարեգործական և կրթական նախագծերը՝ այդ համատեքստում առանձնացնելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման ծրագիրը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակելու և զարգացնելու տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իրենք ևս շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ, իսկ ինքն Արցախում է նոր ծրագրերի քննարկման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում