Նախարարն ամփոփել է 2020-ի առաջին կիսամյակում Գիտության կոմիտեի կատարած աշխատանքը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է Գիտության կոմիտեի 2020 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը համառոտ տեղեկատվություն է հրապարակել կոմիտեի իրականացրած ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ:

Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70 000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն հասցվելով մինչև 100 000 դրամի: Մրցույթի շրջանակներում ստացվել են 188 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ կազմակերպվել է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի նպատակն է մեծացնել հասարակական և հումանիտար գիտություններում միջազգային համագործակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել միջազգային լավագույն ստանդարտներով գիտական հետազոտությունների իրականացմանը: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախատեսված է աշխատավարձային բարձր ֆոնդ` միջինը 150 000 դրամ, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում խմբի անդամների և խորհրդատուի փոխադարձ այցելությունները: Մրցույթի շրջանակում ստացվել են 75 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, որի շրջանակում ստացվել են 49 հայտ: Ֆինանսավորման են երաշխավորվել 10 հայտ, ինչը 2,5 անգամ ավելի է նախորդ մրցույթների համեմատ:

Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախկին մեկ տարվա փոխարեն այժմ հայտարարվել է երեք տարի տևողությամբ: Յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրի շարունակության համար պահանջվում են անգլերեն լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ և հրապարակումներ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն ինչպես աշխատավարձի տեսքով (մինչև 150 000 դրամ), այնպես էլ հետազոտության կարիքներից բխող ծախսերի համար: Նախատեսված է նաև հավելավճար գիտական ղեկավարի համար: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 17-ը:

Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռք բերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ, որի շրջանակում բարձրացվել են միջին աշխատավարձի չափը և հետազոտության իրականացման համար սարքերի և նյութերի ձեռք բերման համար նախատեսվող հատկացումները: Մրցույթի մասնակցության պայման է հանդիսանում դրամաշնորհի շրջանակներում պետական բյուջեից հատկացման առնվազն 25%-ի չափով ոչ բյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը: Նախագծի շրջանակում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ ԷՆ-ը: Մրցույթի շրջանակում ստացվել են 19 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ հայտարարվել է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, որն աննախադեպ է մեկ ծրագրին հատկացվող ֆինանսավորման ծավալներով: Մրցույթի նպատակն է ՀՀ-ում նշված մասնագիտություններով հետազոտություններ իրականացնող խմբերի ձևավորումը: Մրցույթի շրջանակներում պարտադիր պայմաններ են հանդիսանում ոլորտի հեղինակավոր խորհրդատուի առկայությունը և պարտադիր փոխադարձ այցելությունները: Մրցույթի ժամանակ առաջին անգամ կիրառվում է հաշվետվության ազդեցության մեխանիզմը խմբի անդամների կողմից հետագա դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատականների վրա: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 24-ը:

Հայտարարվել է կին գիտական ղեկավարների առաջխաղացման դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն արդյունավետ աշխատող կանանց ղեկավարությամբ հետազոտական խմբերը: Որպես մրցույթի պահանջ դրվելու է արտերկրի խորհրդատուի ներգրավումը և փոխադարձ այցելությունները: Առաջին անգամ, որպես մրցույթի պայման սահմանվել է իրականացվող հետազոտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:

Մշակվում է երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակում աջակցության կարող են հավակնել երիտասարդ ղեկավար (ատենախոսության պաշտպանությունից հետո 2-7 տարի) ունեցող արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերը կամ լաբորատորիաները:

Մշակվում է գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել այն ղեկավարները իրենց արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերով կամ լաբորատորիաներով, ովքեր ատենախոսության պաշտպանությունից հետո ունեն 7-12 տարի աշխատանքային փորձ, գիտական ծրագրերի ղեկավարման և ինքնուրույն աշխատելու պատմություն:

Լրամշակվում է խոշոր գիտական սարքավորումների ձեռք բերման մրցույթի հրավերի փաթեթը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ձեռք բերվող սարքերի համատեղ օգտագործելիության նախադրյալների ապահովմանը, ինչպես նաև սարքը ձեռք բերող կազմակերպության նմանատիպ սարքերի հետ աշխատելու փորձառությանը:

Մշակվում է փորձարարական լաբորատորիաների առաջխաղացման ծրագիրը, որի շրջանակում աջակցություն կցուցաբերվի արդյունավետ աշխատող լաբորատորիաներին` իրենց ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչը կնպաստի դրանցում իրականացվող հետազոտությունների մակարդակի բարձրացմանը:

Վերանայվելու է թեմատիկ մրցույթին մասնակցության տրամաբանությունը` դնելով ղեկավարի արդյունավետ աշխատանքի նկատմամբ մուտքային պայմաններ, ինչպես նաև նոր մրցույթների տրամաբանությամբ` դրվելու են թեmայի ավարտին ներկայացվող գիտական արդյունքի որակական պահանջներ:

Գիտության կոմիտեում 2020 թվականի սկզբից իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (grants.scs.am) բարելավման գործողություններ:

• Փոփոխվել են համակարգում գրանցվելու պայմանները. այսուհետ միևնույն անձը կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ,

• առաջիկա բոլոր մրցույթներն իրականացվելու են առցանց եղանակով,

• ներդրվել է նույնականացման համար (DOI) ունեցող հոդվածների ներմուծման ավտոմատացված համակարգը,

• մշակվում է հաշվետվությունների առցանց ընդունման գործիքակազմը,

• իրականացվում է կազմակերպությունների հաշվետվությունների և հայտերի ընդունման orgs.scs.am հարթակի ինտեգրումը grants.scs.am հարթակին, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունների և բազային ֆինանսավորման հայտերի առցանց ընդունումը:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար