Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում:

Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը:

«Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը:

Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում