Հասարակական

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության 

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավորԳագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։ Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել»,- գրել է Սարգյանը։

Պաշտպանը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկեն նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում