Հասարակական

ՍԴ-ում նախատեսված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

2 րոպեի ընթերցում

ՍԴ-ում նախատեսված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին նախատեսված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին պետք է քննարկվեր 7 հարց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը նշանակել էր հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։

Ավելի ուշ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։

ՀՀ ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել Քոչարյանի գործին առնչվող գործի քննությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում